Քաղաքական

13.09.2022 14:51

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է. ՊՆ (տեսանյութ)

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է. ՊՆ (տեսանյութ)

Իրադրությունը հայ-ադրբաջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը 49 է։ Տվյալների լիարեժեք ճշտումներից հետո Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհայտնի զոհերիև վիրավորների թվի մասին։ Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան։ Պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական «տելեգրամ» ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության հետաա զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։