«Կրակոցներն աստիճանաբար մոտենում են գյուղին, որոշել ենք տարհանում իրականացնել». Ներքին Հանդի գյուղապետ
«Թշնամին երեկ կեսգիշերից սկսած ինտենսիվ կրակել է գյուղի ուղղությամբ մինչև առավոտյան ժամը 07։00-ը։ Դրանից հետո մոտ երկու ժամ կրակոցները դադարեցրել է, այնուհետև ժամը 09։00-ից մինչև հիմա կրակում է»,-168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում տիրող ընդհանուր իրավիճակին։
Գյուղապետի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով գյուղում որևէ մեկը վնասներ չի կրել, սակայն որոշել են բնակչությանը տարհանել։
«Կրակոցներն աստիճանաբար մոտենում են գյուղին, բնակչության անվտանգությունից ելնելով՝ որոշել ենք տարհանում իրականացնել։ Շատ են էլի մոտիկացել, այս պահին այսքանը միայն կարող եմ ասել»,-նշեց Ներքին Հանդի գյուղապետը։
Ի դեպ, այս տարվա մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ առաջ էր եկել և դիրքավորվել, այս պահին թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա է։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձան սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնակավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։