ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կրկին նախազգուշացում է արել իր քաղաքացիներին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է արել իր քաղաքացիներին՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ:
«Կռիվ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հայտնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ հարձակումների մասին Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում: Հաղորդվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Խուսափեք այս տարածքներից և հետևեք տեղական իշխանությունների ցուցումներին:
ԱՄՆ դեսպանատունը կշարունակի ուշադիր հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն՝
Խուսափեք տարածքից,
տեղյակ եղեք ձեր շրջապատից,
դիտեք տեղական լրատվամիջոցները թարմացումների համար,
հետևեք դեսպանատանը Facebook-ում և Twitter-ում»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ yerevan.today