Աշխարհ

13.09.2022 10:18


Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի. ԱՄՆ կոնգրեսական Դևիդ Վալադաո

Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի. ԱՄՆ կոնգրեսական Դևիդ Վալադաո

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դևիդ Վալադաոն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ լույս սեպտեմբերի 13-ը հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ:

«Ես խստորեն դատապարտում եմ այս չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիայի օրինաչափությունն անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-գրել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը