Քաղաքական

13.09.2022 04:23

Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ (տեսանյութ)

Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ (տեսանյութ)

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ժամը 04.00-ի դրությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Այս մասին հայտատարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ:

«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ: Դիրքային մարտերը շարունակվում են»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-երը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։