Քաղաքական

13.09.2022 03:43

«Հրետանի են աշխատացնում, Սոթքի զորամասը քարուքանդ արեցին». Հակոբ Ավետյան

«Հրետանի են աշխատացնում, Սոթքի զորամասը քարուքանդ արեցին». Հակոբ Ավետյան

Գեղարքունիքի մարզում ժամը 02:30-ի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հակառակորդը կրակում է Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի վրա:

Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաներին հազիվ է կարողացել տանից հանել, ամբողջ գյուղերը տարհանվել են:

«Մարդ չի մնացել, սաղ դուրս են եկել: Ահավոր վիճակ է, տան վրայով սնարյանդներն անցնում են, Սոթքի զորամասը լրիվ քարուքանդ արեցին: Ծանր տեխնիկա են աշխատացնում, միայն հրետանի է աշխատում…»,-ասաց Ավետյանը, ապա հավելեց, որ մութ է շատ բաներ տեսանելի չէ, բայց ավերածություններն ահռելի են:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։