Քաղաքական

13.09.2022 03:31


Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, բնակիչները պատսպարվել են

Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, բնակիչները պատսպարվել են

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, սակայն կրակոցները գյուղի ուղղությամբ չեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խոզնավար վարչական շրջանի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը:

«Թշնամին կրակում է տարբեր զինատեսակներից, հրետանի է կիրառում, անօդաչուներ: Մեր գյուղի երկնքում էլ ենք տեսել ԱԹՍ-ներ: Այս պահին բնակիչները ապաստարաններում են, նկուղներում պատսպարված: Մեր գյուղի ուղղությամբ սնարյադ չի ընկել: Ասում են` խփել են Վերիշենին, տուն է վնասվել, Գորիսի Սդըղի գյոլի ուղղությամբ են խփել»,-ասաց նա:

ՀՀ ՊՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:

Այս խորագրի վերջին նյութերը