Քաղաքական

13.09.2022 03:14


Գեղարքունիքի գյուղերի վրա Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ–ներ է կիրառում. կան ավերված տներ

Գեղարքունիքի գյուղերի վրա Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ–ներ է կիրառում. կան ավերված տներ

Վարդենիսի շրջանի մի քանի գյուղեր այս պահին ինտենսիվ հրետակոծության տակ են։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց տեղի բնակիչներից մեկը, ով կապի մեջ է հարևան գյուղերի հետ։

«Սոթքում ավերված տներ կան, Կութում 1 վնասված տուն կա։ Սոթքի, Կութի վրա, Նորաբակի ուղղությամբ հենց գյուղերի` խաղաղ բնակչության վրա են կրակում»,–ասաց մեր զրուցակիցը։

Նրա տեղեկություններով` ամենաինտենսիվը կրակում են Սոթքի, Կութի, Նորաբակի վրա։ Այս գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը հրետանի է կիրառոմ։ Գեղմասար գյուղի կողմում ԱԹՍ–ներ են աշխատում։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Այս խորագրի վերջին նյութերը