Շառլ Ազնավուրը ֆրանսիական հեռուստաալիքներից մեկով խոսել է ցեղասպանության և Թուրքիայի մասին: Լրատվամիջոցները նշում են, որ մեծանուն երգիչը, շանսոնիեն մասնավորապես ասել է. «Ցեղասպանություն ձևակերպումը ինձ անհանգստացնում է, և ցեղասպանության փոխարեն հայ-թուրքական սահմանի բացումից հետո պետք է գտնել նոր բառ…»: Երգիչը նաև ավելացրել է, որ ինքը երազում է այցելել Թուրքիա` այնտեղ լավ եղանակ է, լավ ճաշատեսակներ և այլն։
Սա կատարյալ ողբերգություն է. պետական մակարդակի ողբերգություն, որտեղ Շառլ Ազնավուրն ունի զրոյական մեղավորություն:
Շ. Ազնավուրը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Շվեյցարիայում: Նրան նշանակել է նախագահ Ս. Սարգսյանը: Ու նա և իր արտգործնախարարը կրում են ուղղակի պատասխանատվություն, որ մեր երկրի դեսպանն այդպիսի տեսակետներ է հայտնում: 80-ն անց աշխարհահռչակ Ազնավուրը շատ քիչ մեղք ունի, որ մեր երկիրը մի քանի տարում հասցվել է խեղկատակության հասնող անլրջության:
Որպես երաժիշտ, որպես ֆրանսիացի, որպես հայ՝ Ազնավուրը իրավունք ունի ազատորեն հայտնելու իր մտքերը, որոնք շատ մարդկային են և ընկալելի: Բայց որպես դեսպան՝ նա պարտավոր է իրականացնել պաշտոնական Երևանի քաղաքականությունը:
Միջազգային դինավագիտական հանրությունը նրան առաջին հերթին այդ աչքերով է նայում: Հո բոլորը պարտավո՞ր չեն իմանալ, որ Հայաստանը այդքան անլուրջ երկիր է, որտեղ նախագահը դեսպաններ է նշանակում ըստ անհատական նախասիրության և «նախաձեռնողական» նպատակահարմարության:
Հայաստանը, փաստորեն, մի երկիր է, որի դեսպանները սկզբում երգիչ են, հետո դեսպաններ, ու կարող են ցանկացած բան ասել:
Երբ նոր էր նշանակվել Ազնավուրը, շատերը Երևանում մտավախություն հայտնեցին, որ բացահայտ պոպուլիստական քայլը հետագայում իրական խնդիրներ կստեղծի: Իշխանության սազանդարները միանգամից սկսեցին հանճարեղության դափնիներ շնորհել նշանակողին: Դե հիմա՛ էլ խոսեք:
Օբամայից պահանջում եք արտաբերել ցեղասպանություն բառը (պահանջողների շարքում նաև Ս. Սարգսյանն է, որն անձնամբ է այդ մասին ասել), իսկ ահա երկրի դեսպանը Շվեյցարիայի նման երկրում ցանկանում է ուրիշ բառ գտնել ու երազում է Թուրքիա մեկնել:
Մի՛ անլրջացրեք պետությունը

Մի՛ անլրջացրեք պետությունը, այն դեռ պետք կգա:
Արման Սահակյան