Լրահոս

12.09.2022 16:56


Սյունիքի մարզում նոր կառուցվող ճանապարհից հսկայական ժայռաբեկորը պոկվել և մոտ 1 կմ գլորվելով՝ բախվել է քաղաքացու վարած UAZ-ին

Սյունիքի մարզում նոր կառուցվող ճանապարհից հսկայական ժայռաբեկորը պոկվել և մոտ 1 կմ գլորվելով՝ բախվել է քաղաքացու վարած UAZ-ին

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիսիան-Լծեն ավտոճանապարհին հսկայական ժայռաբեկորը պոկվել և մոտ 1 կմ գլորվելով՝ բախվել է 64-ամյա Մերուժան Գալստյանի վարած ՍAZ մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը