Լրահոս

12.09.2022 12:57


Երևանում ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված

Երևանում ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի բակում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատի և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։

Ահազանգով ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներասակրավորական խումբը։

Ժամանել է նաև ԱԻՆ կինոլոգը։ Կինոլոգն ու սակրավորը նշված հասցեում կայանված Toyota մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ զննել են, սակայն պայթուցիկ ոչ մի սարք չի հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Սա առաջին դեպքը չէ, երբ ահազանգ է ստացվում, որ նշված ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Այս խորագրի վերջին նյութերը