Քաղաքական

12.09.2022 11:13

Այսօր ԱԺ ում կա ամեն ինչ, բացի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությունից. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ ում կա ամեն ինչ, բացի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությունից. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հայաստանի իրական օրակարգը այսօր Արցախի ու Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն են ու անվտանգության խնդիրները։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Մենք Հայաստանի առաջնային օրակարգերով, բոլոր հնչեղություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանից դուրս ձևավորելու ենք այլընտրանքային հարթակներ, որտեղ տեղի են ունենալու քննարկումներ։ Այդ հարցերը քննարկվելու են շատ խորությամբ, մանրամասնորեն առաջարկվելու են լուծումներ, ոչ թե լինելու են քննարկման իմիտացիաներ։ Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկում են Հայաստանի իրական և առաջնային օրակարգերը»,-ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ վերը նշված հարցերի քննարկման նպատակով հրավիրել են համաժողով՝ հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ։

«Մենք հավատարիմ ենք մնալու այն մանդատին, որը մեզ տվել է ժողովուրդը։ Ե՛վ Հայաստանւում, և՛ Արցախում շարունակաբար ունենալու ենք հանդիպումներ, քննարկումներ մեր օրակարգը սպասարկելու համար»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։