Աշխարհ

12.09.2022 19:44


Ալկարասը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ

Ալկարասը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ

Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը US Open-2022-ում հաղթելուց հետո կդառնա աշխարհի առաջին ռակետը։

ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում Ալկարասը 4-րդից կտեղափոխվի 1-ին տեղ։ Այսպիսով, իսպանացին 19 տարեկան 4 ամսական հասակում կդառնա աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ։ Կարլոսը կգերազանցի ավստրալացի Լեյթոն Հյուիթին, որը 21-րդ դարի սկզբին 20 տարեկան 9 ամսականում զբաղեցնում էր առաջին տեղը։

Աշխարհի երկրորդ ռակետը կլինի նորվեգացի Կասպեր Ռուդը, ով եզրափակիչում պարտվեց Ալկարասին։ US Open-ի մեկնարկից առաջ վարկանիշը գլխավորող ռուս Դանիլ Մեդվեդևը կտեղափոխվի 4-րդ հորիզոնական։

Հիշեցնենք, որ ԱՄՆ բաց առաջնության Ալկարաս-Ռուդ եզրափակիչ հանդիպումն ավարտվել է 6:4, 2:6, 7:6 (7:1), 6:3 հաշվով՝ հօգուտ իսպանացու:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը