Լրահոս

09.09.2011 16:21


Ինտերպոլը Մուամար Քադաֆիին ձերբակալելու թույլտվություն է տվել

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն, Ինտերպոլի  տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ միջազգային ոստիկանությունը ուրբաթ օրը Լիբիայի նախկին ղեկավար, գնդապետ  Մուամար  Քադաֆիի, նրա որդու՝ Սեյֆ ալ–Իսլամի և Լիբիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ Սենուսի ձերբակալման համար  թույլտվություն է տվել։

Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ինտերպոլ հարցում է ուղարկել՝ Քադաֆիի  համար  «կարմի ծանուցում» ստանալու նպատակով։ «Կարմիր ծանուցման» տրամադրումը հավասարազոր է աշխարհում առավել որոնվող մարդկանց ցուցկում ընդգրկվելուն։

Այս խորագրի վերջին նյութերը