Քաղաքական

10.09.2022 11:10


Իշխանությունների խրախուսած 18+ փառատոնով տուրիզմի զարգացումն ու գիտական կենտրոնի նկատմամբ ոտնձգությունները

Իշխանությունների խրախուսած 18+ փառատոնով տուրիզմի զարգացումն ու գիտական կենտրոնի նկատմամբ ոտնձգությունները

168․am-ը գրում է․ «Սեպտեմբերի 10-12-ը Հայաստանում Արագած լեռան վրա գտնվող տիեզերական կայանում տեղի կունենա Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը»,-արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ քարոզում են իշխանամերձ՝ ՔՊ-ական շրջանակները: Փառատոնի համահիմնադիր և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը 2018-ի հեղափոխության օրերին Մոսկվայից Երևան տեղափոխված Լևոն Հունանյանն է:

Փառատոնը նշված է 18+ անձանց համար:

Փառատոնը կազմակերպիչները որոշել են անցկացնել Արագածոտնի մարզի Օրգով գյուղում՝ ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական կենտրոնի տարածքում:

Տոմսերի արժեքը, ընդ որում, սկսվում է 30 եվրոյից: Վրանային՝ ճամբարային մասնակցության տոմսերի արժեքը՝ 200 եվրո, Պրեմիում վրանային տոմսերի արժեքը՝ 700 եվրո:

Մի քանի ամիս է, ինչ կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պատրաստվում փառատոնին։

Երեկ Օրգովի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ սկզբնական շրջանում որևէ արտառոց բան չեն նկատել՝ բացի «ամերիկյան ֆիլմերի հերոսների հիշեցնող կերպարանքով մարդկանցից», սակայն վերջին օրերին գյուղում անհավանական բաներ են կատարվում։

«Գյուղացիները՝ ծառերին, պատերին ինչ-որ գրություններ են տեսել՝ անգլերենով, միայն մի բառն էինք հասկացել՝ Spice: Նաև հեռախոսահամարներ էին գրված, հասկացանք, որ թմրանյութերի մասին է խոսքը։ Բացի դա, խմում և տարօրինակ վարք են դրսևորում, գյուղից մարդիկ են եղել, որ մոտիկ ձորում մերկ աղջիկների են տեսել և այլն։ Այս ամենը մեզ անհանգստացնում է, մենք չենք ուզում, որ էս կատեգորիայի մարդիկ մնան մեր գյուղում ու պղծեն մեր մշակույթը, մեր ավանդույթները․․․»։

Այո, նման միջոցառումների ժամանակ, ինչպես իրավացիորեն նշում են տարբեր քաղաքացիներ, լայնորեն օգտագործվում են տարբեր թմրանյութեր, և իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն գործադրում:

Օրգովի բնակիչները երեկ գյուղի կենտրոնում բողոքի ակցիա էին կազմակերպել, դժգոհել, որ փառատոնը համընկնում է Սուրբ խաչի տոնի, ապա՝ մեռելոցի հետ։ Նախքան ակցիան հանդիպել էին Արագածոտնի մարզպետի հետ, պահանջել՝ չեղարկել կասկածելի այդ միջոցառումը, սակայն, ինչպես տեղեկացրեցին՝ մարզպետի հետ պայմանավորվածության էին եկել, որ նշված օրերին բարձր երաժշտություն չի հնչելու։

«Մենք տեղեկություններ ունենք, որ այս միջոցառման հետևում կանգնած են այսօրվա իշխանությունները, շրջանառվում է մասնավորապես Դիջեյ Էդոյի՝ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի անունը, նրանց ընկեր՝ դերասան Հովհաննես Ազոյանի՝ Կոլոտ Հովոյի և մի քանի այլ մարդկանց անուններ։ Բայց ամենաուշագրավն այն է, որ վերջին օրերին գյուղում ակտիվ շրջանառվում է տեղեկություն, որ այս ամենի հետևում կանգնած է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը, ի դեպ, բոլորովին վերջերս եղել է այս տարածքում, այցելել Տեղերի եկեղեցի․․․»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը