Քաղաքական

09.09.2022 17:46


Ադրբեջանական գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են

Ադրբեջանական գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են

Ադրբեջանական գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:

«Զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը»,–հայտնեցին ՔԿ-ից:

Նշենք, որ Ադրբեջանից վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են և գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը գերեվարվել էր 2021-ի նոյեմբերի 16-ին՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը