Լրահոս

09.09.2022 11:41


Երևանում 30-ամյա վարորդը ոչ սթափ, Ford Mustang-ով Սայաթ Նովա պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել կանաչ գազոնում, իսկ հետո բախվել եղևնուն

Երևանում 30-ամյա վարորդը ոչ սթափ, Ford Mustang-ով Սայաթ Նովա պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել կանաչ գազոնում, իսկ հետո բախվել եղևնուն

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Աբգարյանը իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա Պողոտայում Կենտրոնի թաղապետարանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և հայտնվել կանաչ գազոնում ու բախվել եղևնուն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է ոչ սթափ (խմած)։

Այս խորագրի վերջին նյութերը