ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողով. «2008 թ. մարտյան դեպքերի էջը կարելի է փակված համարել»
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով կազմած բանաձևի նախագծում 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ արձանագրվում է, որ «այդ էջը կարելի փակված համարել»։ «Հայաստանում հայտարարված համաներումը, 2008 թ. մարտյան իրադարձությունների 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր ազդակ հաղորդելը և դրա արդյունքում ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջև սկսված կառուցողական երկխոսությունը նշանակում է, որ 2008 թ. մարտյան դեպքերի էջը վերջապես կարելի է փակված համարել»,- ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի` ասված է նախագծում:
Նշենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի ուսումնասիրության հիման վրա: