Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ազգուտակին Շիրակում պաշտոնների է նշանակում
Իր պաշտոնավարման սկզբում պարբերաբար 100 փաստ հրապարակող Նիկոլ Փաշինյանը հաճախ էր առիթ-անառիթ անդրադառնում նրան, որ իր իշխանության օրոք իսպառ վերացել է աշխատանքի տեղավորման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը:
Անգամ Ազգային ժողովում ելույթի ժամանակ էր այդ մասին խոսել: Հետո, իհարկե, տարբեր առիթներով ԶԼՄ-ները բազմաթիվ փաստեր են բերել, որոնք ապացուցել են՝ Նիկոլ Փաշինյանը ստում է, և ոչ միայն մանր ու մեծ բոլոր պաշտոններն են իր թիմակիցները, նրանց ընկերները, ընտանիքի անդամները, խնամիները, բարեկամների բարեկամներն ու ընկերները զբաղեցնում, այլև բոլոր խոշոր բիզնեսները, եկամտաբեր գործարքները նույնպես մեկ անձից գնման ընթացակարգով տնօրինում են Նիկոլ Փաշինյանի մերձավորները: Բավական է Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների անունները թերթել՝ տեսնելու համար՝ ով ում բարեկամն, աներձագն ու քարտուղարուհին է:
Մասնավորապես, 168.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզում ժամանակին կադրային քաղաքականությունը, բոլոր շարժերն ու նշանակումները Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ համակարգվում էր Ազգային ժողովի (ԱԺ) Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի կողմից:
Հիմա, պարզվում է, Կարեն Սարուխանյանը լուրջ մրցակից ունի, և կոնկրետ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում կադրային հարցեր լուծելու քարտ-բլանշը տրված է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում իր բարեկամությանը տեղավորել բոլոր նշանակալից պաշտոններում:
Մասնավորապես, վերջին 1-1.5 ամսում Ախուրյանում Համբարձում Մաթևոսյանի բարեկամներին պաշտոնատեր դարձնելու շքերթը բացվել ու ոչ մի կերպ չի փակվում:
Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետ Մաթևոսյանի մորաքույրը՝ Լուիզա Կարապետյանը, նշանակվել է Ախուրյան խոշորացված համայնքի Նոր Ախուրյան գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Բացի դրանից, Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենի ժ/պ-ն էլ նշանակվել է Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսնու եղբայրը՝ Հայկ Ռուշանյանը, ով երկար տարիներ այդ դպրոցում աշխատել է՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, և Շիրակի պետական համալսարանում՝ որպես ֆիզպատրաստության դասախոս:
Ցանկը շարունակում է Ախուրյանի փոխոստիկանապետ նշանակված Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես Ռուշանյանը:
Ի դեպ, գործող փոխոստիկանապետին ուղարկել են «վաստակած հանգստի»: Հատկանշական է, որ Ախուրյանի տարածաշրջանում Համբարձում Մաթևոսյանի բարեկամներն ու հարազատներն այնպես են դիրքավորված, կարծես թե իրենց ապրածով ու ունեցած ավանդով վաստակել են բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, սակայն փաստ է, որ այդ պաշտոնները նրանք ստանում են Համբարձում Մաթևոսյանի բացահայտ հովանավորության պայմաններում, և, իհարկե, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գործուն մասնակցության շնորհիվ:
Այսպես, Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենի մրցույթը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 13-ին: Մեր տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ահազանգերի արդյունքում մի քանի խախտումներ է բացահայտել, մասնավորապես, դպրոցի կառավարման խորհրդի կազմի հետ կապված, և Նազելի Բաղդասարյանին հրահանգել ուղղել այդ սխալները, ինչը կարծես թե Շիրակի մարզպետը չի շտապում անել: Թերևս, խիստ անհրաժեշտ է, որ Համբարձում Մաթևոսյանի բարեկամները ժամանակավոր պաշտոնակատարներից դառնան հիմնական տնօրեններ:
Այսպես, դպրոցի կառավարման խորհրդի կազմում են Ախուրյանի հիվանդանոցի տնօրենը, Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրը, ով նույնպես գեթ մեկ ժամ դպրոցում չի աշխատել: Դպրոցի կառավարման խորհրդում մրցույթից առաջ ընդգրկվել է նաև Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ում Գյումրիում շատ լավ են ճանաչում: Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով է դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրահանգել է փոխել կազմը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չի տվել: Խնդիր կա նաև ծնողական համայնքի անդամներից մեկի հետ կապված, սակայն դա ըստ ամենայնի Շիրակի մարզպետարանում ոչ ոքի չի հուզում: Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ տեգրը պետք է դառնա դպրոցի տնօրեն:
Այսինքն՝ ամեն ինչ արվում է պետական ռեսուրսները ծառայեցնելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ Համբարձում Մաթևոսյանի ազգականի համար դպրոցի տնօրենի պաշտոն ապահովելու համար:
Հետաքրքիր կապվածություն ունի Համբարձում Մաթևոսյանն իր մորաքրոջ ընտանիքի ու նրանց խնամիական կազմի հետ: Թերևս, ուշագրավ է նշել, որ 2017թ. հոկտեմբերին Շիրակի պետական համալսարանում ԿԳՆ-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ սկեսրայրը՝ Ավագ Ռուշանյանը, որ երկար տարիներ նույն համալսարանում աշխատել է՝ որպես ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի վարորդ, իրականում ՇՊՀ հաստիքացուցակում չի էլ եղել: Պարզվել է՝ նրա փոխարեն գրանցված է եղել Ավագ Ռուշանյանի եղբայրը՝ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսնու հորեղբայրը, սակայն փաստացի աշխատել է մորաքրոջ սկեսրայրը:
168.am-ին ասացին՝ անգամ քրեական վարույթ կա հարուցված, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, և ՇՊՀ-ում պտտվող համառ լուրերի համաձայն՝ Ավագ Ռուշանյանն իր հարսի՝ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ միջոցով փոխվարչապետին խնդրել է, որ նա Սասուն Խաչատրյանի միջոցով փակել տա այս գործը:
Այսքանով, սակայն, Համբարձում Մաթևոսյանի պաշտոնյա ազգականների ցանկը չի ավարտվում: Պարզվում է՝ նրա մերձավոր ազգական Գրիգոր Մաթևոսյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետարանի կողմից ձևավորված Գյումրու ավտոբուսային պարկի տնօրեն:
Պարզ է, որ Համբարձում Գալստյանը Նիկոլ Փաշինյանի առնվազն գիտությամբ ու համաձայնությամբ է համարձակորեն կադրային տեղաշարժեր անում իր հարազատ մարզում:
Տեղին է հիշեցնել, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Համբարձում Մաթևոսյանը դեռևս հունիսի 9-ին որոշել է (9 հունիսի 2022, որոշում 403-Ա) բարեգործական որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը, ինչը նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից և հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու:
Կայքը գրել էր նաև, որ «Սա Աննա Հակոբյանին «քաղցր աչքով մտիկ անելու»՝ անորոշ տվյալներով ու միլիոնների հասնող բյուջեով ծրագիր հաստատելու արդեն երկրորդ դեպքն է: Առաջինը մայիսի 17-ին էր, երբ Նիկոլ Փաշինյանի կինը խոստացել էր Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ կազմակերպել, ծախսել 39,02 միլիոն դրամ: Բայց ինչպես և «Քվանտա» ծրագիրը, նշված չէ, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին»: