Իսրայելը կաջակցի հայերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը որոշում է կայացրել մի շարք կոշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից իրականացվող հակաիսրայելական գործողություններին ի պատասխան։
Այդ քայլերից մեկը հայերի ու քրդերի հետ համագործակցությունն է։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը որոշել է այս ամիս ԱՄՆ կատարվելիք այցի ժամանակ հանդիպել հայկական լոբբիի առաջնորդներին ու առաջարկելու է ԱՄՆ Կոնգրեսում համագործակցել ընդդեմ թուրքերի։
–Այս քայլը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խթանմանը,–գրում է պարբերականը։
Լիբերմանը նաև նախապատրաստվում է հանդիպումներ ունենալ Եվրոպայի «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդներին, որպեսզի համագործակցի ու աջակցի նրանց ցանկացած ասպարեզում։ Այդ հանդիպումների ընթացքում քրդերը կարող են ռազմական աջակցություն խնդրել զինավարժությունների և զենքի մատակարարման տեսքով։