Քաղաքական

08.09.2022 10:27

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

Կովկասյան հարցերով բանակցություններով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 8-10-ը Ռիքերը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։