Քաղաքական

08.09.2022 10:13

Փաշինյանը հանձնարարել է, որ արագացվեն «խաղաղության համաձայնագրի» տեքստային հատվածի հետ կապված աշխատանքները․ «Փաստ»

Փաշինյանը հանձնարարել է, որ արագացվեն «խաղաղության համաձայնագրի» տեքստային հատվածի հետ կապված աշխատանքները․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Երևանում շատ նեղ կազմով խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանգամանալից ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկված հարցերը։

Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հանձնարարել է, որ արագացվեն, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» տեքստային հատվածի հետ կապված աշխատանքները, որպեսզի մինչև նոյեմբերի կեսերը ունենան նախնական տարբերակը։

Ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, մեկ ամսից ավելի է՝ արտաքին գերատեսչությունում հատուկ խումբ է աշխատում, որն ամբողջությամբ կենտրոնացած է այդ փաստաթղթի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։