Մեկնաբանություն

08.09.2022 09:59


Գեղցի շուստրիի արևելյան արկածները

Գեղցի շուստրիի արևելյան արկածները

Նիկոլ Փաշինյանը գնացել էր «Վլադիվաստոկ տեղ» ու խոպանչու խայտառակ ռուսերենով մի լավ քծնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նա բազմաթիվ շնորհակալություններ էր հայտնել Պուտինին ու վերջում էլ, թե բա՝ շե՛ֆ ջան, օգնիր Թուրքիայի հետ քիրվայանամ։

Նիկոլը գեղցի է։ Իր կարծիքով՝ նաև շուստրի։ Ինքը Պուտինին տեսնելիս քծնում է Պուտինին։ Շարլ Միշելին Բրյուսելում հանդիպելիս բամբասում է Պուտինից։ Բայց միշտ կայուն սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։

Նիկոլը Վլադիվոստոկում օճառը ձեռքն առած ընկել էր Պուտինի հետևից, բայց Երևանում նա իր լրատվամիջոցներին, քարոզչագործիքներին ու հաճախորդներին քսի է տվել նույն Պուտինի դեմ։ Նիկոլի հակառուսական քարոզը և միաժամանակյա քծնանքն առ Պուտին հիշեցնում են նրա «ընդդիմադիր վախտվա» գործունեությունը։

Հայաստանի ողբերգությունն այն է, որ Նիկոլը պետության ղեկին է ու երկիրը կառավարում է ընդդիմադիր հաճախորդի իր երբեմնի գործելաոճով։

Ի՞նչ էր անում ընդդիմադիր հաճախորդ Նիկոլը երբ թերթոն էր խմբագրում կամ «թունդ» պատգամավոր խաղում։ Նա փող էր աշխատում (հիմա էլ է նույն բանն անում, բայց լրիվ այլ մասշտաբներով)։

Հաճախորդ Նիկոլը փող աշխատելու մի քանի «ազնիվ» ձևեր գիտեր։ Մեկը շանտաժն էր, ինչի մասին հրապարակային խոսել է շանտաժի ենթարկվածներից մեկը։ Փող աշխատելու մյուս ձևը «փող տուր, գրեմ»–ն էր։ Էն մյուս ձևը՝ «փող տուր, չգրեմ»–ը։

Թերթոնային կառավարման ընթացքում Նիկոլը հասցրեց ահագին փող կուտակել (չհաշված «Նիվան» ու այլ գույքային հատկացումները)։ Դրանից հետո այս գեղցու ախորժակը բացվեց, ու նա մտավ քաղաքական դաշտ։ Առաջին բիզնես–նախագիծը «Իմպիչմենտ» դաշինքն էր․ Նիկոլն օգտագործվում էր ներիշխանական ռազբորկաների մեջ՝ ուղղորդվելով իշխանության մի թևի կողմից մյուս թևի դեմ։

Մի պահ որոշեց խաղեր տալ, թռավ իշխանության տակից ու «մարտի 1» կազմակերպեց։ Հենց տեսավ բան չի ստացվում, թռավ դեպքի վայրից։ Հետո պայմանավորվածությամբ հետ եկավ, մի քիչ բանտում մնաց ու գործարքով ազատ արձակվեց՝ վերադառնալով հին փեշակին՝ հաճախորդությանը։ Սրան իշխանությունն օգտագործում էր իր իրական ընդդիմախոսների դեմ։ Հետո մտցրեցին «Ելք» դաշինք՝ Էդմոն Մարուքյանի տակ, որպեսզի հաճախորդաց հարեմում համերաշխություն տիրի։

2018–ին այս շուստրի գեղցուն հանգամանքների բերումով հաջողվեց իշխանություն վերցնել ու պատուհաս դառնալ մեր երկրի գլխին։ Իր գեղցի շուստրիությամբ նա պատերազմ ու պարտություն բերեց։ Հիմա էլ նոր փորձանքներ է բերում՝ Հայաստանը դարձնելով կռվախնձոր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Ու իրեն թվում է, թե իր խաղերը չեն տեսնում ու «Լադիմիր Լադիմիրիչին» քծնելը վիճակը փրկելու է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը