Ա. Մելիքյան. «Հայաստանն այսօր չունի իր արտաքին քաղաքականությունը»
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, ասել է, որՀայաստանի և Արցախի քաղաքացու համար այսօր ազգային արժանապատվության միակ իրական հարցը մնացել է արցախյան պատերազմի արդյունքը։
–Եթե այդ արդյունքն էլ ձեռքից տանք, ապա մեր քաղաքացին պետության հետ իրեն կապող որևէ բան չի ունենա։ Սա մեր միակ իրական կարևորագույն ձեռքբերումն է, որ դեռևս ունակ է պահպանել ազգային միասնությունը,–ընդգծել է նա։
Նրա խոսքերով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը վերահսկելու գործառույթը պատկանում է ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին, ո՛չ էլ Ստեփանակերտին. այն կառավարում են արտատարածաշրջանային ուժերը։
–Հայաստանն այսօր չունի իր արտաքին քաղաքականությունը և այդ առումով առաջարկելու բան էլ չունի,–նկատել է Ա. Մելիքյանը։
Անդրադառնալով հայ–թուրքական արձանագրությունների կասեցված վիճակին՝ բանախոսն ասել է, որ, ստորագրելով արձանագրությունները, թուրքերը շահեկան դիրքում հայտնվեցին, քանի որ Հայաստանը շատ լուրջ զիջումներ էր կատարել։ Բանախոսը համոզմունք է հայտնել, որ հայ–թուրքական մերձեցման գործընթացը նախաձեռնվել է առանց այդ գործընթացի հետևանքները հստակ հաշվարկելու։
Ա. Մելիքյան. «Հայաստանն այսօր չունի իր արտաքին քաղաքականությունը»
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, ասել է, որ Հայաստանի և Արցախի քաղաքացու համար այսօր ազգային արժանապատվության միակ իրական հարցը մնացել է արցախյան պատերազմի արդյունքը։

7or.am