Լրահոս

07.09.2022 16:18


Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով

Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կ․ Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց, որ տեխնիկական խափանման պատճառով գրանցվել էր երթևեկության գրաֆիկի խախտում: Ինչի հետևանքով գնացքներն անցել են միակողմանի երթևեկության:

«Տեխնիկական խնդիրները ժամը 14:24-ի դրությամբ վերացվել են մասնագետների կողմից»,-ասաց Տաթև Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը