Քաղաքական

09.09.2011 12:36


Արման Մելիքյան. «ՀԱԿ–ն այսօր ունակ չէ էապես սրելու իրավիճակը»

Արման Մելիքյան. «ՀԱԿ–ն այսօր ունակ չէ էապես սրելու իրավիճակը»

–Հայաստանում հասարակական կյանքի ընդհանուր մթնոլորտը դառնում է ավելի վատթար, բարոյալքված, որը չունի ապագայի տեսլական։ Կտրված է կապն իշխանության և քաղաքացու միջև. իշխանությունը փորձում է պաշտպանվել ունեցած սահմանափակ ուժերով, երկրում չկա փոխադարձ վստահություն,–այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին և մասնավորապես ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ բանախոսը նշել է, որ եթե նույնիսկ այն շարունակվի, ապա հաջողության հավանականությունը լավագույն դեպքում 10% է։

Ըստ Ա. Մելիքյանի՝ ՀԱԿ–ի համար լավագույն տարբերակը կլինի երկխոսության շարունակությունը. նա համոզված է, որ ՀԱԿ–ն այսօր ունակ չէ էապես սրելու իրավիճակը։

–Այսօր Հայաստանում իրավիճակը սրելու համար այլևս չկա համաժողովրդական այն ոգևորությունը և իշխանափոխությանը մասնակցելու պատրաստակամությունը, որը կար 2008–ին,–ընդգծել է նա։

Նրա կարծիքով ՀԱԿ–ի մոտեցումները հատկապես արցախյան հիմնախնդրի վերաբերյալ խիստ թուլացնում են նրա դիրքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը