Աշխարհ

07.09.2022 21:16


Google-ը սմարթֆոնների ու խելացի ժամացույցների նոր մոդելներ կներկայացնի հոկտեմբերի սկզբին

Google-ը սմարթֆոնների ու խելացի ժամացույցների նոր մոդելներ կներկայացնի հոկտեմբերի սկզբին

Google-ը հոկտեմբերի 6-ին նոր սարքերի շնորհանդես կանցկացնի։ Ինչպես հայտնում է CNBC-ն, ընկերությունը կներկայացնի իր Pixel 7 և Pixel 7 Pro սմարթֆոնների նոր մոդելները, ինչպես նաև առաջին Pixel Watch խելացի ժամացույցը։ Ընկերությունը հայտնել է, որ բոլոր ապրանքները հասանելի կլինեն նույն օրը պատվիրելու համար:

Google-ը մայիսին Google I/O կոնֆերանսի ժամանակ ակնարկել էր հեռախոսների նոր մոդելների և ժամացույցի մասին, սակայն ոչ մի մանրամասնություն չէր հայտնել Pixel 7-ի կամ Pixel 7 Pro-ի նոր հնարավորությունների մասին: Փոխարենն ընկերությունը սահմանափակվել է թիզերային տեսանյութ և լուսանկարներ ցուցադրելով։ Այդպես է եղել նաև ժամացույցի դեպքում, որը նախատեսվում է թողարկել աշնանը, այն կներառի Fitbit-ի որոշ գործառույթներ:

Google-ը նաև կհայտարարի իր Nest արտադրանքի թարմացումների մասին։ Nest հատվածը ներառում է տնային բարձրախոսներ, ցանցային արտադրանքներ, թերմոստատներ, դռան զանգեր, անվտանգության տեսախցիկներ և այլն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը