ԵՊՀ-ում ինձ աշխատանքից հեռացնելու փորձերը քաղաքական դրդապատճառներ ունեն․ Սրապիոնյան
Ինձ ԵՊՀ-ում աշխատանքից հեռացնելու փորձերը քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Նա պարզաբանեց, որ ռեկտորի մոտ են հրավիրվել դեկանն ու ամբիոնի վարիչը, որն ասել է, որ չի ցանկանում իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել։
«Հետո ռեկտորն ասաց, որ ես շատ եմ խոսում իրենց մասին՝ նկատի ունենալով իրեն եւ նախարարին։ Եվ ես իսկապես քննադատում էի նրանց։ Ռեկտորը հանձնարարեց դեկանին փոխանցել, որ այլեւս չխոսեմ իր ու նախարարի մասին՝ սպառնալով չստորագրել պայմանագիրը։Դեկանին պատասխանեցի, որ չեմ դադարի քննադատել, քանի որ նրանց գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի կրթական համակարգի համար։ Հիմա ռեկտորն, իբր, ինձ լավություն է անում, ուզում է ինձ հետ պայմանագիր կնքել քառորդ դրույքով (թերի 50 հազար դրամ), իսկ ինքն այդ ընթացքում ստանում է 1 միլիոն դրամից ավելի»,-հավելեց Սրապիոնյանը։
ԵՊՀ-ում ինձ աշխատանքից հեռացնելու փորձերը քաղաքական դրդապատճառներ ունեն․ Սրապիոնյան
Ինձ ԵՊՀ-ում աշխատանքից հեռացնելու փորձերը քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Նա պարզաբանեց, որ ռեկտորի մոտ են հրավիրվել դեկանն ու ամբիոնի վարիչը, որն ասել է, որ չի ցանկանում իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել։
«Հետո ռեկտորն ասաց, որ ես շատ եմ խոսում իրենց մասին՝ նկատի ունենալով իրեն եւ նախարարին։ Եվ ես իսկապես քննադատում էի նրանց։ Ռեկտորը հանձնարարեց դեկանին փոխանցել, որ այլեւս չխոսեմ իր ու նախարարի մասին՝ սպառնալով չստորագրել պայմանագիրը։ Դեկանին պատասխանեցի, որ չեմ դադարի քննադատել, քանի որ նրանց գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի կրթական համակարգի համար։ Հիմա ռեկտորն, իբր, ինձ լավություն է անում, ուզում է ինձ հետ պայմանագիր կնքել քառորդ դրույքով (թերի 50 հազար դրամ), իսկ ինքն այդ ընթացքում ստանում է 1 միլիոն դրամից ավելի»,-հավելեց Սրապիոնյանը։
Մանրամասները՝ NEWS.am-ում։