Քաղաքական

06.09.2022 20:42


Պարկերով նետված զոհված զինվորների մարմինների դեպքով քրգործ չհարուցվեց

Պարկերով նետված զոհված զինվորների մարմինների դեպքով քրգործ չհարուցվեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։

Նա նշեց, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Այդ օրերին կառավարությունը չէր հրապարակում ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվերը։

Առաջինը Գլխավոր դատախազությունն էր այդ դեպքի առնչությամբ արված հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցել, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ հարցաքննվել էին, սակայն Քննչական կոմիտեն քրեական վարույթը կարճել էր:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն եւ մասունքները նման ձեւով պահելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը