Աշխարհ

06.09.2022 20:20


Մանչեսթերյան ակումբները ավելի քան միլիարդ եվրո են ծախսել ներկայիս կազմը ձևավորելու համար

Մանչեսթերյան ակումբները ավելի քան միլիարդ եվրո են ծախսել ներկայիս կազմը ձևավորելու համար

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) կազմել է Եվրոպայի լավագույն 5 լիգաների ակումբների տրանսֆերային ծախսերի վարկանիշը։

Վարկանիշային աղյուսակում տեղերը բաշխվել են՝ կախված ընթացիկ թիմի խաղացողների գնման տրանսֆերների ընդհանուր գումարից՝ հաշվի առնելով բոնուսային վճարումները:

Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ներկայիս կազմը ձևավորելու համար տրանսֆերների վրա ամենաշատ գումարը ծախսել է «Մանչեսթեր Սիթին»՝ 1,064 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 1,001 միլիարդ եվրոյով: Լավագույն եռյակը եզրափակել է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Չելսին» (881 մլն եվրո):

1. Մանչեսթեր Սիթի (1,064 միլիարդ եվրո)

2. Մանչեսթեր Յունայթեդ (1,001 միլիարդ եվրո)

3. Չելսի (881 մլն եվրո)

4. ՊՍԺ (847 միլիոն եվրո)

5. Լիվերպուլ (777 միլիոն եվրո)

6. Ռեալ Մադրիդ (721 միլիոն եվրո)

7. Բարսելոնա (626 միլիոն եվրո)

8. Արսենալ (534 մլն եվրո)

9. Տոտենհեմ (519 մլն եվրո)

10. Ատլետիկո Մադրիդ (502 մլն եվրո)

11. Բավարիա (499 միլիոն եվրո)

12. Նյուքասլ (481 մլն եվրո)

13. Յուվենտուս (473 միլիոն եվրո)

14. Վեսթ Հեմ (423 միլիոն եվրո)

15. Ասթոն Վիլա (397 մլն եվրո)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը