Լրահոս

06.09.2022 18:40


«Ֆորսաժ»-ի աստղ Ջորդանա Բրյուսթերն իր հարսանիքին ժամանել է ֆիլմում նկարահանված մեքենաներից մեկով (տեսանյութ)

«Ֆորսաժ»-ի աստղ Ջորդանա Բրյուսթերն իր հարսանիքին ժամանել է ֆիլմում նկարահանված մեքենաներից մեկով (տեսանյութ)

«Ֆորսաժ» ֆիլմի աստղ Ջորդանա Բրյուսթերն ամուսնացել է ներդրումային ընկերության սեփականատեր Մեյսոն Մորֆիթի հետ: Նա սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է արարողության լուսանկարներով։

305120390_471148744882620_1957091607643578219_n

Հարսանիքը կայացել է Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում, օվկիանոսի ափին գտնվող առանձնատանը: Հարսանեկան տոնակատարության ժամանակ նկատվել են 2001 թվականից ի վեր «Ֆորսաժ»-ում նկարված մի քանի մեքենաներ: Արարողությանը ներկա են եղել Վին Դիզելը, Լյուդակրիս և Փոլ Ուոքերի դուստրը՝ Մեդոուն:

304815689_2931980730437225_3172254749630082707_n

Երեկոյի համար հարսնացուն ըտրել է ժանյակավոր կորսետով և շղարշով զգեստ, թեթև դիմահարդարում և 2000-ականների ոճի սանրվածք`դեմքի երկու կողմերում ցած ընկած մազափնջերով:

304925607_3346446642302012_6910281352668187151_n

Ջորդանա Բրյուսթերն ու Մեյսոն Մորֆիթը հանդիպել են մեկ տարի առաջ։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է դերասանուհու ամուսնալուծությունից անմիջապես հետո։ Առաջին ժամադրությունից հետո զույգը սկսել է միասին ապրել:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը