Լրահոս

09.09.2011 11:16


Հունաստանում ՀՆԱ–ն ևս 7%–ով նվազել է

Հունաստանի վիճակագրական ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2011թ. երկրորդ քառորդում Հունաստանի  համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ընկել է 7,3%–ով։

Ավելի վաղ վիճակագրական ծառայությունը հրապարակել էր, որ ՀՆԱ–ն երկրում նվազել է ընդամենը 6,9%–ով։

Հաղորդագրության մեջ բացատրվում է, որ թիվը փոխվել է նոր տվյալների հավաքագրման հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը