Լրահոս

09.09.2011 10:43


Փախուստից առաջ Քադաֆին շուրջ 30 տոննա ոսկի է վաճառել

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ տարեսկզբից Մուամար Քադաֆիի վարչակազմը մլրդ դոլար արժողությամբ 29 տոննա ոսկի է վաճառել։

Պաշտոնյայի խոսքերով՝ վաճառքը  եղել է ապրիլ–մայիս ամիսներին, երբ Քադաֆիի վարչակարգն սկսել է զգալ միջոցների սղության առաջին ազդեցությունը։

Նախկին ղեկավարն ընդհանուր առմամբ վաճառել է երկրի ոսկու պաշարների 20%–ը։  Վաճառքից ստացած գումարի մի մասը  Քադաֆին տրամադրել է Տրիպոլիի պետաշխատողների աշխատավարձերի վճարմանը։

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Լիբիայի ներկա պաշտոնյաների  հաղորդած տվյալների համաձայն՝ ոսկին, ամենայն հավանականությամբ, Լիբիայի սահմաններից դուրս է հանվել։

Հիշեցնենք, որ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը հայտարարել էր, որ Քադաֆիի  կողմնակիցները երկրից Նիգեր են դուրս բերել մեծ քանակությամբ ոսկի և կանխիկ գումար։

Այս խորագրի վերջին նյութերը