Աշխարհ

05.09.2022 20:25


«Sex Bomb» հիթի հեղինակ Ջոնսը «Ձայնը» նախագծի հանդիսատեսին հուզել է հանգուցյալ կնոջ մասին երգով (տեսանյութ)

«Sex Bomb» հիթի հեղինակ Ջոնսը «Ձայնը» նախագծի հանդիսատեսին հուզել է հանգուցյալ կնոջ մասին երգով (տեսանյութ)

Երգիչ Թոմ Ջոնսը «Ձայնը» շոուի ամերիկյան տարբերակի եթերում երգ է կատարել իր հանգուցյալ կնոջ մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Երաժիշտը կատարել է իր «I Won't Crumble With You If You Fall» երգը, որը նվիրել է կնոջը՝ Մելինդա Թրենչարդին։ «Այս երգն ինձ համար շատ կարեւոր է։ Մարդիկ ում սիրում եք, աջակցության կարիք ունեն: Դուք պետք է նրանց տաք այդ աջակցությունն ու ուժը»,-ասել է Ջոնսը:

Երգիչը Թրենչարդի հետ ծանոթացել է 12 տարեկանում։ Չորս տարի անց զույգն ամուսնացել է։ 2016 թվականին թոքերի քաղցկեղից կինը մահացել է։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը