Լրահոս

09.09.2011 10:04


Մեդվեդևը հույս ունի, որ Ռուսաստանին կհաջողվի խուսափել Ուկրաինայի հետ ևս մի գազային հակամարտությունից

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Euronews» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի հետ գազային պայմանավորվածությունների շուրջ տիրող իրավիճակին։

Նա ասել է, թե հույս ունի, որ Ռուսաստանին կհաջողվի խուսափել Ուկրաինայի հետ գազային ևս մի այնպիսի հակամարտությունից, որը ճգնաժամային եղավ 2009–ին, երբ մի քանի  եվրոպական երկրներ մնացին առանց վառելիքի։

–Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մեր մոտ գործընկերների և բարեկամների վերջին տարիների փորձը պետք է սովորեցնի, որ չի կարելի խզել գոյություն ունեցող պայմանավորվածությունների բազան, եթե անգամ այն իրենց դուր չի գալիս,–ասել է Մեդվեդևը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի  նախագահն ընդգծել է, որ քանի դեռ բոլոր պայմանագրերը դատական կարգով չեն հերքվել կամ կողմերի կողմից չեն դադարեցվել, ենթակա են կատարման։

Այս խորագրի վերջին նյութերը