Լրահոս

05.09.2022 10:48


Փրկարարները փորձում են մարել Իջևանի գինու գործարանի մոտակայքում օգոստոսի 31-ից բռնկված հրդեհը (տեսանյութ)

Փրկարարները փորձում են մարել Իջևանի գինու գործարանի մոտակայքում օգոստոսի 31-ից բռնկված հրդեհը (տեսանյութ)

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 07:00-ին, Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 74 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին` ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը