Օբաման կոչ է արել ավելի քան 1,5 տրլն դոլարով կրճատել բյուջետային պակասորդը
«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի երկկուսակցական հանձնաժողովին միջոցներ գտնել բյուջետային պակասուրդը ավելի քան 1,5 տրլն դոլարով կրճատելու համար։
«Հուլիսին ընդունված համաձայնագիրը նախատեսում է հաջորդ տաս տարվա ընթացքում կառավարական ծախսերը կրճատել մոտ մեկ տրլն դոլարով։ Այդ համաձայնագրով Կոնգրեսը պարտավոր է մինչև Սուրբ Ծննդյան տոնները ևս 1,5 տրլն դոլար տնտեսման նոր ծրագիր ներկայացնել։ Այսօր ես ձեզ հորդորում եմ մեծացնել այդ գումարը աշխատատեղերի պահպանման ծրագրի ծախսերը ծածկելու համար»,–Կոնգրեսի առջև իր ելույթում ասել է Օբաման։
ԱՄՆ նախագահը նաև խորհրդարանականնների ուշադրությանն է ներկայացրել նոր աշխատատեղերի ստեղծման և միջին խավի աջակցության օրինագիծ, որը կարժենա 447 մլրդ դոլար։