Լրահոս

09.09.2011 09:56


Դատախազությունը Լևոն Տեր–Պետրոսյանի՝ թմրանյութերի առևտրից օգտվելու մասին հրապարակման հետքերով քր.գործ չի հարուցի

Դատախազությունը Լևոն Տեր–Պետրոսյանի՝ թմրանյութերի առևտրից օգտվելու մասին հրապարակման հետքերով քր.գործ չի հարուցի

«7օր»–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ համաձայն «Wikileaks»–ի գաղտնազերծած մի փաստաթուղթի՝ ՄԱԿի գրասենյակում համոզված են, որ Հայաստանի քաղաքական ու պետական վերնախավը ներկայացնող որոշ այրեր, այդ թվում՝ նախկին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանն անձնապես օգտվում են թմրանյութերի առևտրից։

«7օր»–ը գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս է ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքում այս հրապարակմանը և հնարավո՞ր է քրեական գործ հարուցվի։ Դատախազության պաշտոնապես հետևյալ մեկնաբանությունն է տվել.

««Վիքիլիքսը» հրապարակում է ամերիկացի դիվանագետների գրագրությունները, զեկուցագրերը, որոշ դեպքերում առանց հստակորեն մատնանշելու որևէ աղբյուր: Ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշված հրապարակմանը, ապա այն ընդհանրական բնույթի է՝ առանց կոնկրետ աղբյուր նշելու: Անանուն հաղորդումները դատախազությունում քննարկման առարկա դառնալ չեն կարող, իսկ հաղորդում հանցագործության մասին դատախազությունը չի ստացել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը