Լրահոս

05.09.2022 07:57


Տավուշի մարզում 72-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով վթարի է ենթարկվել․ կա 8 վիրավոր

Տավուշի մարզում 72-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով վթարի է ենթարկվել․ կա 8 վիրավոր

Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Ատավազդ Փ․-ն իր վարած ՈՒԱԶ 452 D մակնիշի ավտոմեքենայով Մ 16 միջպետական ճանապարհի 46-րդ կմ հատվածվում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտավազդ Փ․-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 71-ամյա Սուսաննա Ե․-ն, 71-ամյա Արմեն Ե․-ն, 55-ամյա Դոնարա Ա․-ն, 48-ամյա Խալիսա Կ․-ն, 75-ամյա Սիրան Մ․-ն, 61-ամյա Արևիկ Ե․-ն և 78-ամյա Սերժիկ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։


Այս խորագրի վերջին նյութերը