Քաղաքական

04.09.2022 18:41


Մեր վիճակը հիմա ավելի ցավալի է, քան նոյեմբերի վերջին. հարցում Ստեփանակերտում (տեսանյութ)

Մեր վիճակը հիմա ավելի ցավալի է, քան նոյեմբերի վերջին. հարցում Ստեփանակերտում (տեսանյութ)

Ստեփանակերտում քաղաքացիները հույս ունեն վաղվա օրվա հանդեպ, չեն ցանկանում լքել իրենց երկիրը, որտեղ հազարավոր հայորդիների արյունն է թափվել: Ստեփանակերտում NEWS.am-ի անցկացրած հարցախույզի ընթացքում այս մասին ասել է Ստեփանակերտի բնակիչ Մարինե Աղաջանյանը, ով մասնակցում էր Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքին:

«Չենք էլ ուզում պատկերացնենք, որ կարող է մի օր այս սրբազան հողը թողնենք ու գնանք: Չենք ուզում վատ բան մտածենք, որ կարող է մենք էլ Բերձորի ու Աղավնոյի օրը ընկնենք, հույս ունենք, որ ինչ-որ փոփոխություն կարող է լինի Հայաստանում, քանի որ Հայաստանից է կախված ամեն ինչը: Ակնկալում եմ ուժեղ, գլուխը բարձր իշխանություն, որը իրականում լինի Արցախի թեւ ու թիկունքը: Մենք ուզում ենք ուժեղ ղեկավար, որ մեր մասին մտածեն, քանի որ Արցախը Հայաստան է, պիտի պահենք ու պահպանենք»,-ասաց նա:

Էդիկ Միրզոյանի կարծիքով էլ Արցախի իշխանությունը պետք է հեռանա, քանի որ նման կերպ շարունակվելու դեպքում Արցախում նույնիսկ մեկ հայ չի մնա:

Ստեփանակերտի բնակչուհի Նունե Առստամյանն էլ կարծում է, որ ինչքան էլ փորձում են չհուսահատվել, սակայն ապագան մշուշոտ է Արցախում:

«Եթե մենք հաշվի առնենք վերջին երկու տարվա իրադաձությունները, մեր վիճակը հիմա ավելի ցավալի է, քան նոյեմբերի վերջին: Քանի դեռ հակառակորդը միայն խոսում է հայաթափման մասին, ինչ խաղաղություն, միակողմանի կարո՞ղ է ցանկություն իրականանալ»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը