Լրահոս

04.09.2022 15:51


Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Այս խորագրի վերջին նյութերը