Գործուղում Արցախ՝ ոչ թե ԱԺ նախագահի մակարդակով, այլ՝ երկու իշխանական պատգամավորի
ԱԺ նախագահը հատուկ կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ սեպտեմբերի 1-2-ը Ստեփանակերտ են գործուղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Ստեփանյանին։ Կարգադրության մեջ մասնավորապես գրված է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2022 թվականի սեպտեմբերի 1-2-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ և Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։
Հավանաբար իշխանական պատգամավորներն Արցախ են գնացել Արցախի անկախության օրվա առթիվ, սակայն այդ մասին կարգադրության մեջ որևէ բառ գրված չէ։
Հետաքրքիր է, սակայն, ԱԺ նախագահի կարգադրության վերջին պարբերությունը՝ «գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը», պետք է ենթադրել, որ հրավեր այդուամենայնիվ եղել է, մինչդեռ սեպտեմբերի 1-ին, երբ 168.am-ն ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին հարցրել էր, թե Ալեն Սիմոնյանը մասնակցելո՞ւ է Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին, նա պատասխանել էր. «Կարծում եմ՝ ոչ, որովհետև պարոն Սիմոնյանը գտնվում է արձակուրդում, իր գրաֆիկը չեմ կարող ասել։ Գիտեմ, որ արձակուրդում է, և մինչ այս պահը նման որոշում չկա, որովհետև հրավեր էլ չկա»:

Աղբյուրը՝ 168.am