Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեից կհատկացվի 100 միլիոն դրամ, որից 50 միլիոն դրամով կիրականացվի հրատապ մեկ անձից գնում: Հրատապության պատճառն այն է, որ հիմնադրամը ծրագրել է սեպտեմբերի 26-30-ն իր իսկ նախաձեռնած «Ներուժ» ծրագրի իրականացման համար հոգալ մասնակիցների տեղափոխության, սննդի, կեցության կազմակերպման, տեխնիկական միջոցների հարցը։
Այդ 50 միլիոնից 20 միլիոն դրամը նախատեսված է ուղղել մասնակիցների ավիատոմսերի ձեռքբերման համար:
Թե ինչու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշել, որ Փաշինյանի կնոջ հիմնադրամի կազմակերպած միջոցառման համար գնման գործընթաց չպետք է կազմակերպվի, այդ ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել, որ վերջին պահին որոշել են, որ 50 միլիոն դրամով կարող են առանց մրցույթի պետության անունից գնում կատարել, Կառավարության սեպտեմբերի 1-ի ընդունած չզեկուցված որոշման մեջ որևէ հիմնավորում նշված չէ։
Ստացվում է՝ հերթական անգամ պետությունն իրականացնում է մեկ անձից գնում՝ այս անգամ արդեն Փաշինյանի կնոջ հիմնադրամի կազմակերպած միջոցառման համար։
Նշենք, որ 100 միլիոն դրամի մյուս կեսը՝ 50 միլիոն դրամը, ԲՏԱ նախարարությունը հատկացնելու է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառման շրջանակում ինկուբացիոն ծրագրերի պատվիրման համար՝ մասնավորապես, «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների շրջանակում հայտարարված «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհների» մրցույթի արդյունքում հաղթած այն կազմակերպություններին, որոնց հետ ԲՏԱ նախարարությունը կնքել է պայմանագրեր։
100 միլիոն դրամ կհատկացվի «Իմ քայլը» հիմնադրամին

Աղբյուրը՝ 168.am