Լրահոս

04.09.2022 11:49


Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Ford Transit-ը և MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը. կան վիրավորներ

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Ford Transit-ը և MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,59-ամյա Կարապետ Գրիգորյանի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 21-ամյա Հենրիկ Հակոբյանն ու 33-ամյա Արա Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը