Աշխարհ

03.09.2022 21:03


Իրանը քաղաքացիական պաշտպանության համակարգերով է զինել 51 քաղաք

Իրանը քաղաքացիական պաշտպանության համակարգերով է զինել 51 քաղաք

Իրանն իր 51 քաղաք ու բնակավայր զինել է քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ կանխելու ցանկացած արտաքին հարձակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ լարվածության սրման համատեքստում:

«Քաղաքացիական պաշտպանության սարքավորումները հնարավորություն են տալիս Իրանի զինված ուժերին բացահայտել և վերահսկել սպառնալիքները»,-ասել է պաշտպանության փոխնախարար, գեներալ Մեհդի Ֆարահին:

Նա չի նշել այն երկրները, որոնք կարող են սպառնալ Իրանին:

Այս խորագրի վերջին նյութերը