Լրահոս

09.09.2011 09:54


Ադրբեջանի նախկին նախագահի 19-ամյա թոռնուհին մարդասպան է

Սեպտեմբերի 8-ին ժամը 12։30-ի Բաքու–Մարդաքյան ավտոմայրուղու վրա «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 հոգու՝ մեկ տղամարդու, կնոջ և երեխայի։ Տղամարդն ու երեխան զոհվել են, կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հետագայում պարզվել է, որ մեքենայի ղեկին գտնվող 19-ամյա Մեդինա Մութալիբովան Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի թոռնուհին է։ Ոստիկանությունը հաստատել է այս տեղեկատվությունը։

Դեռևս հայտնի չեն դեպքի մանրամասները, հետաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը