Աշխարհ

03.09.2022 15:25


Պուտինը զրուցել է Ալիևի հետ

Պուտինը զրուցել է Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մանրամասն քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համար համակարգված ջանքերի կարևորությունը։

Նշվում է, որ այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։

Այս խորագրի վերջին նյութերը