Լրահոս

03.09.2022 14:08


Ավտովթար՝ Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը

Ավտովթար՝ Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Դավիթ Մալյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը