Քաղաքական

02.09.2022 18:16


Մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, պահանջող և կատարող. Փաշինյանն էլ նշեց, որ հետոն չի տեսնում. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

Մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, պահանջող և կատարող. Փաշինյանն էլ նշեց, որ հետոն չի տեսնում. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

2020-ից հետո մեր կյանքում շատ բան է փոխվել, փոխվել է նաև տոների նկատմամբ զգացումը, որովհետև եթե մինչ այդ դա իրոք տոնական խրախճանք, համերգ ու հրրավառություն էր լինում, հիմա հավաքվում ենք լուռ, օրվա խորհրդի շուրջ մտորում ենք, այցելու ենք մեր նահատակների շիրիմներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայերը պետք է միավորվեն. «Եվ թող այսօրվա խորհրդի մեջ տանք դրա մեկնարկը՝ միավորվելու, ներելու: Այն գործընթացները, որ արագությամբ տեղի են ունենում բոլորիս կյանքում, առնչվում է բոլորիս, աղետը բոլորիս տանն է: Թող այսօր լինի մեկնարկը, երբ բոլորս հետ կնայենք, կհասկանանք, որ մենք այս վիճակում ենք, որովհետև իշխանությունները մեզ պառակտեցին:Եթե գիտակցում ենք, որ ցավը մեկն է և բոլորինս է, միևնույն է էլի մենք իրար հետ հաշտ չենք, պետք է հաշտվենք, և այդ դեպքում նորից տոնական միջոցառումներով ունենալու ենք հնարավորություն և իրավունք նշելու Արցախի անկախության հռչակման տոնը»,-ասաց նա:

Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ մեկնաբանեց, թե իրականում ինչ է կատարվել Բրյուսելում: Փաստորեն ստացվում է այնպես, որ այդ խաղաղության պայմանագրի տեքստը նա հիմա էլ չի պատկերացնում ինչպես է լինելու, չի հասկանում՝ ինչ է լինելու հետո: Դա հենց իր խոսքից էր պարզ:

Թշնամիների միջև խաղաղություն լինում է, երբ հաշտեցում է լինում, իսկ հաշտեցում լինում է, երբ փոխադարձ զիջումներ են լինում: Բայց մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, այսինքն պահանջող և կատարող: Այս պարագայում որևէ բան չի փոխվել: Նաև ինքն իր խոսքում մի կարևոր բան նշեց, որ ինքը նույնիսկ հետոն չի տեսնում: Չի տեսնում՝ ինչպես է լնիելու: Այսինքն մենք ունենք մի առաջնորդ, որը երկիրը տանում է մի ուղղությամբ, որի վաղը չի տեսնում: Սա աղետ է: Զիջվում է Արցախը, մեր բանակը, Հայաստանի սուվերեն տարածքները: Սա այս իշխանությունների բերած խաղաղությունն է, որը չգիտեմ՝ ինչքանով է ընդունելի ժողովրդի համար»:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը