Աշխարհ

02.09.2022 09:42


Լիցքավորված ատրճանակով զինված տղամարդը հարձակվել է Արգենտինայի փոխնախագահի վրա

Լիցքավորված ատրճանակով զինված տղամարդը հարձակվել է Արգենտինայի փոխնախագահի վրա

Ատրճանակը, որը հարձակվողը ուղղել է Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Կիրշներին, լիցքավորված է եղել, սակայն չի կրակել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ատրճանակը լիցքավորված է եղել, բայց չի կրակել»,-նշվում է նյութում:

Հինգշաբթի զինված անձն ատրճանակն ուղղել է Քիրշների վրա, երբ նա դուրս է եկել մեքենայից իր տուն գնալու ճանապարհին: Ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Հարձակվողը բրազիլացի է, 35 տարեկան։

Քիշները չի տուժել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը